5205 դիտում
09:19 24-06-2017
Ինչո՞ւ է Փաշինյանի ելույթից առաջ խաչակնքվել Սամվել Նիկոյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք:
Armtimes.com-ի հարցին, թե ինչու է նա խաչակնքվել, Նիկոյանը պատասխանեց, թե դա կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, և խաչակնքվելը վերաբերում էր իր և Նաիրա Զոհրաբյանի զրույցի թեմային: «Եթե ուշադիր լինեք, ես շրջված էի դեպի Նաիրա Զոհրաբյանը, և մենք զրուցում էինք լրիվ ուրիշ թեմայի շուրջ:
Խաչակնքվում են չարի ու շառի դեպքում, իսկ Փաշինյանին ես համարում եմ լավ, նորմալ մարդ»,- ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ պետք չէ ուրիշ բաներ մտածել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
10:32 25-02-2017
Սամվել Նիկոյանը հերքում է, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ի թեկնածուները լարված են միմյանց դեմ. «Հայկական ժամանակ»
1337 դիտում
09:39 28-02-2014
Սամվել Նիկոյանը Մարտի 1–ի դեպքերի մասին իմացել է մարտի 2-ի առավոտյան․ Ժողովուրդ
4342 դիտում
12:27 05-05-2015
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը միաձայն նոր պաշտոն ստացավ
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»