Սամվել Նիկոյանը Մարտի 1–ի դեպքերի մասին իմացել է մարտի 2-ի առավոտյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։
Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուր»–ից։
Այնինչ, 2008թ. մարտի 1–ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել տեղի ունեցած բախումների պատճառով Երևանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, և այդ նիստին մասնակցել է նաև Սամվել Նիկոյանը։ Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին։ Ու հիմա, փաստորեն, Նիկոյանը մոռացել է այս ամենն ու Աժ-ում հայտարարում է, թե իրենք մարտի 1-ի մասին իմացել են մարտի 2-ին նոր միայն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։