Ղրղզստանի տղամարդ պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը կանանց իրավունքների քննարկման ժամանակ
Ղրղզստանի խորհրդարանում 80 տղամարդ պատգամավորներ ցուցադրաբար դուրս են եկել խորհրդարանի դահլիճից, երբ սկսվել է քննարկվել կանանց իրավունքների վերաբերյալ նախագիծը: Այդ մասին հայտնում է [url=https://lenta.ru/news/2017/06/23/womens_issue/]lenta.ru[/url]-ն՝ վկայակոչելով ղրղզական լրատվամիջոցներին:
Հարցի քննարկմանը մնացել է 15 պատգամավոր, մեծ մասը՝ կանայք:
«Դա ցույց է տալիս՝ ինչպես են մեր պատգամավորները հետաքրքրված երկրում կանանց դրությամբ: Մեզ վրդովեցնում է այն փաստը, որ հենց հայտարարվեց թեման, տղամարդ պատգամավորների մեծ մասը հեռացավ»,- հայտարարել է նիստին ներկա Ճգնաժամային կենտրոնների ասոցիացիայի տնօրեն Տոլկուն Տուլեկովան: