4303 դիտում
10:25 23-06-2017
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցն օրակարգում ներառված չէ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 25-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը: Օրերս էլ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը: «Իրավունք»-ը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կուսակցության օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված:
«Սովորական կարևոր հարցեր: Կուսակցության վարչությունը հաշվետվություն կտա, նոր կուսակցությունը վարչություն կընտի»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:
«Իրավունք»-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը ներառվա՞ծ է, կուսակցության փոխնախագահն ասաց. «Որևէ կուսակցության ղեկավարի փոփոխության մասին չի քննարկվել»:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել քաղաքական ուժերին մեկ միասնական ուժ դառնալ: Քանի՞ քաղաքական ուժ է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին. «Մենք կոչ չենք արել, մենք հնչեցրել ենք մեր տեսակետը: Մի քանի հոգու հետ խոսել եմ, ասում են՝ ճիշտ առաջարկ է»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2365 դիտում
10:56 22-06-2020
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է լինելու. օրակարգում Սահմանադրության փոփոխության հարցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
1331 դիտում
11:34 16-01-2020
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 23 հարց
497 դիտում
17:32 11-08-2022
Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»