470 դիտում
17:32 11-08-2022
Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ
Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանդիպումն անդամ երկրների գործարար համայնքները ներկայացնող պատվիրակությունների հետ՝ ԵՏՀ-ի կոլեգիայի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Բակիտջան Սագինտաևի նախագահությամբ։ Հանձնաժողովի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին այն կատարված ու ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են տարբեր ժամանակներում անդամ երկրների կողմից բարձրացված խնդիրների հաղթահարմանը։
Այդ թվում անդրադարձ եղավ հայկական կողմից օրակարգ ներառված խնդիրներին, մասնավորապես՝ «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ», փոխադրումների ժամանակ թանկարժեք ապրանքների փաստաթղթավորմանը, «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ դրույթներին, ԱԱՀ-ի հաշվարկման ու վերադարձման անհարկի բարդացմանը, 25%-ից ավելի թնդության սպիրտային խմիչքների՝ ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաներով դեպի Ռուսաստան առաքման արգելքին, Միության շրջանակներում դեղերի գրանցման փոխադարձ ճանաչմանը, բեռնափոխադրումների դյուրացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը վերաբերող հարցերին։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման կազմակերպման և կատրված աշխատանքների հանգամանալի ներկայացման համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանն առաջարկեց խնդիրներին առնչվող տեղեկությունները, բարդությունները և հնարավոր լուծումները գրավոր տեսքով ևս ներկայացվեն՝ վերլուծման ու հետագա մշակումների համար։
Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Եղիշե Հովհաննիսյանն առաջարկվեց մշակել ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտային հաղորդակցության հայեցակարգ, ինչը կօգնի գտնել շատ հարցերի լուծումներ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի առաձնահատուկ կարգավիճակը՝ պայմանավորված Միության հետ ընդհանուր սահման չունենալով։
Գոհունակություն հայտնելով շահագրգիռ մասնակցության համար՝ Բակիտջան Սագինտաևը հավաստիացրեց, որ հնչած կարծիքները ևս համապատասխան ստորաբաժանումների կողմից քննության կառնվեն, կկազմվեն համապատասխան արձանագրություններ, կմշակվեն հնարավոր լուծումները։

Նմանատիպ նյութեր
4270 դիտում
10:25 23-06-2017
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի փոփոխության հարցն օրակարգում ներառված չէ. «Իրավունք»
1292 դիտում
11:34 16-01-2020
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 23 հարց
1147 դիտում
21:07 26-05-2023
Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ
Այս բաժնից
4570 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
880 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին