211652_close_icon
views-count2539 դիտում article-date 13:44 21-06-2017

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ, որում ասվում է. «Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Մասնագիտական յուրաքանչյուր տոն, անշուշտ, լավ առիթ է, որ գնահատես բոլոր նրանց, ովքեր իրավամբ իրենց գործի նվիրյալն ու անխոնջ ծառան են: Բուժաշխատողների դեպքում առանձնակի գնահատանքի է արժանանում նաև նրանց պատասխանատու առաքելությունը, քանզի նրանցից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, թե ինչ ասել է մարդկային կյանքն ու հանուն դրա մինչև վերջ պայքարելը: Մարդկային կյանքեր փրկելն ու նրանց առողջությունը վերականգնելը, իրոք, առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, մասնագիտական հմտություններ և, որ ոչ պակաս կարևոր է, մարդկային բարձր որակներ: Այսօր մենք ունենք առողջապահության ոլորտի բազում այնպիսի մասնագետներ, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվն ու հավատարիմ իրենց երդմանը, ամեն օր կյանք և առողջություն են պարգևում մարդկանց, երջանկացնում հազարավոր ընտանիքների: Ու ես վստա՛հ եմ, որ դուք, հարգելի՛ բուժաշխատողներ, այսուհետ էլ կշարունակեք ապրել և աշխատել ձեր կոչմանն ու մարդասիրական առաքելությանը հավատարիմ, կշարունակեք հույս ու հավատ ներշնչել ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց, պայքարել նրանց օր առաջ, ժամ առաջ առողջացնելու և ոտքի կագնեցնելու համար: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերն ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավումը և ժամանակակից սարքավորումներով վերազինումը: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»։

Նմանատիպ նյութեր