211652_close_icon
views-count1408 դիտում article-date 12:22 21-06-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:  Ոլորտը, որ ներկայացնում եք դուք, առանձնակի է կարևորվում հանրության կողմից, քանզի մարդիկ ամեն օր ձեզ են վստահում իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը: Եվ դուք, մասնագիտական ձեր բարձր պատրաստվածությամբ ու պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր եք փրկում: Ձեր նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու ես համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ ամեն օր կյանք և առողջություն պարգևելով մարդկանց ու երջանկացնելով հազարավոր ընտանիքների: Առողջապահության ոլորտում տարեցտարի իրականցվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Որպես ծրագրային առաջնահերթություն իրականացվող աշխատանքների նպատակը ինչպես բուժաշխատողների սոցիալական ու կենցաղային, այնպես էլ բուժհաստատություններում աշխատանքային պայմանների բարելավումն է, ժամանակակից սարքավորումներով վերազինումը, ինչի արդյունքում մեր համաքաղաքացիները գնալով էլ ավելի բարձրակարգ, որակյալ ու մատչելի բժշկական աջակցություն են ստանում: Ես վստահ եմ, որ մեր հետևողական ու համակարգված աշխատանքի շնորհիվ, ոչ հեռու ապագայում մենք կունենանք ոչ միայն մասնագիտական և տեխնիկական հագեցվածությամբ, այլև, ընդհանրապես, արժանապատիվ ծառայություն մատուցող համակարգ: Հարգելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:   [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր