211652_close_icon
views-count2527 դիտում article-date 11:17 21-06-2017

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հունիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը Աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դյուբի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԻ նախարարության հետ համագործակցության շրջանակը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (ԱՌԿԱԾ) և «Առավել անվտանգ դպրոցներ» ծրագրերի իրականացման գործընթացում: Ծրագրով նախատեսվում է աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման նպատակով աջակցել Հայաստանում սեյսմիկ ռիսկի քարտեզի կազմման և սեյսմիկ վտանգների գնահատման միջոցով, խորհրդատվություն և ինժեներների վերապատրաստում Հայաստանում առկա դպրոցների սեյսմիկ ամրացման և նոր դպրոցների շենքերի արդի չափանիշներով նախագծման հարցում: Ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայությունը, զարգացնել վերջինիս կարողությունները ծառայությունների մատուցման և վաղ ազդարարման ոլորտում: Աղետների ռիսիկի նվազեցմանը միտված ծրագրի շրջանակներում քննարկվեցին բնական և մարդածին աղետներից բնակչության պաշտպանվածության, պատրաստվածության և դիմակայունության խնդիրները, ինչպես նաև՝ պետության՝ աղետին դիմակայելու և աղետից հետո արագ վերականգնվելու հնարավորություններն ու մեխանիզմները:

Նմանատիպ նյութեր