211652_close_icon
views-count2406 դիտում article-date 11:38 14-02-2017

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի և Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի տեղացի համակարգող Արա Նազինյանի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր նախանշել համագործակցությունը երկու կառույցների միջև «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում: Քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մշակման ուղղություններն ու խնդիրները: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հավանական սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմիկ ռիսկի քարտեզագրում՝ հետագայում հավաքագրված տվյալները շինարարական նորմերի ուղենիշում կիրառելու նպատակով: Կողմերը քննարկեցին նաև ռիսկերի կառավարման կարողությունների ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք մասնավորապես ներառում են՝ աղետների արդյունքում Հայաստանում հնարավոր ֆինանսական ռիսկերի հաշվառումը, երկրի ֆինանսական դիմակայունության հիմնախնդիրները, ինչպես նաև՝ աղետների վերացման համար կիրառվող բյուջետային հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ և Համաշխարհային բանկի համագործակցության ծրագրերի փաթեթի ընդլայնման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր