Սաուդյան Արաբիայի թագավորը փոխել է իր թագաժառանգին
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը որոշում է կայացրել թագաժառանգ Մուհամմեդ բեն Նաիֆին փոխելու մասին։ Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն։
Վերջինիս փոխարինելու է թագավորի որդիներից 31-ամյա Մուհամմեդ բեն Սալմանը։
Բացի այդ, Մուհամմեդ բեն Նաիֆը զրկվել է երկրի ՆԳ նախարարի պաշտոնից։ Այն հանձնվելու է Աբդուլ-Ազիզ բեն Սաուդ բեն Նաիֆին։