3844 դիտում
13:55 29-04-2015
Սաուդյան Արաբիայի թագավորն անսպասելիորեն փոխել է թագաժառանգին
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը անսպասելիորեն փոխել է թագաժառանգին և մի շարք փոփոխություններ կատարել կառավարությունում, հաղորդում է BBC-ն:
Թագաժառանգի իր տիտղոսից զրկվել է թագավորի կրտսեր եղբայրը, այն շնորհվել է թագավորի զարմիկ Մուհամմեդ իբն Նայֆին: Թագավորի մահից հետո թագը կփոխանցվի վերջինիս:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի պաշտոնից զրկվել է արքայազն Սաուդ իբն Ֆեյսալը, որը ղելավարում էր երկրի ԱԳՆ-ն վերջին 40 տարիների ընթացքում: Նրա տեղը զբաղեցրել է Ադել ալ-Ջուբեյրը, ով նախկինում հանդիսանում էր Վաշինգտոնում Սաուդյան ԱՐաբիայի դեսպանը:
Եմենում ներկա պահին ռազմական գործողությունները ղեկավարող միապետի որդին՝ 29-ամյա Մուհամմեդ բին Սալմանը ստացել է երկրորդ թագաժառանգի տիտղոսը:
Նմանատիպ նյութեր
4004 դիտում
14:36 21-06-2017
Սաուդյան Արաբիայի թագավորը փոխել է իր թագաժառանգին
2865 դիտում
17:28 20-09-2018
Սաուդյան Արաբիայի թագավորն ու արքայազնը շնորհավորել են Արմեն Սարգսյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
1765 դիտում
14:58 23-09-2018
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
931 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար