211652_close_icon
views-count3941 դիտում article-date 15:11 20-06-2017

Եվրոպայի լիգա. Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Շիրակը» կմրցի սլովենական «Գորիցա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Գանձասար-Կապանը»՝ Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» թիմի, իսկ «Փյունիկը»՝ Սլովակիան ներկայացնող «Սլովան» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 6-ին: Քիչ առաջ տեղի ունեցավ նաև որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Շիրակը» կմրցի հունական «Պանիոնիոսի» հետ, «Գանձասար-Կապանը»՝ ավստրիական «Շտուրմի» հետ, իսկ «Փյունիկը»՝ «Լյունգբու» (Դանիա)- «Բանգոր Սիթի» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:

Նմանատիպ նյութեր