211652_close_icon
views-count2709 դիտում article-date 21:26 20-06-2016

Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը: Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Շիրակը»՝ վրացական «Դիլա» թիմի, իսկ բրոնզե մեդալակիր «Փյունիկը»՝ Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին: Կայացավ նաև որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը: Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Բանանցը» կմրցի «Սլոբոդա» (Բոսնիա և Հերցեգովինա)-«Բեյթար» (Իսրայել) զույգի հաղթողի հետ, «Շիրակը»՝ «Սպարտակ» Տռնավա (Սլովակիա)-«Հիբերնիանս» (Մալթա) զույգի հաղթողի հետ, իսկ «Փյունիկը»՝ «ԱԻԿ» (Շվեդիա)- «Բալա Թաուն» (Ուելս) զույգի հաղթողի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 21-ին:

Նմանատիպ նյութեր