211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենների խորհրդի նախագահին և գլխավոր տնօրենին

views-count3621 դիտում article-date 14:08 19-06-2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

Նմանատիպ նյութեր