211652_close_icon
views-count3224 դիտում article-date 16:07 03-12-2016

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան Ամատունի Վիրաբյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը; Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, քննարկվել են արխիվային գործերի ոլորտում Արցախի եւ Հայաստանի Հանրապետության փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունը՝ բարձր գնահատելով Ամատունի Վիրաբյանի գիտական ներդրումը մեր պատմության նորագույն շրջանի ուսումնասիրման գործում:

Նմանատիպ նյութեր