Արցախի Հանրապետությունում հակառակորդի կրակոցներից մահացել է 3 զինվոր, իսկ 2-ը վիրավորում են ստացել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 16-ին,  Արցախի Հանրապետության Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել է, իսկ 2-ը հրազենային  վնասվածքներ են ստացել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհված  զինծառայողներն են 20-ամյա  Արայիկ Ռուդիկի Մատինյանը, ով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր, բանակ էր  զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատի կողմից, 20-ամյա Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը, ով Սևան քաղաքի բնակիչ էր և բանակ էր զորակոչվել Սևանի զինկոմիսարիատից և 20 օրից պետք է զորացրվեր, 20-ամյա Վարդան Ծովակի Սարգսյանը, ով Արագածոտնի մարզի բնակիչ էր: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ Վարդան Արմենի Հարությունյանը:
[b]Զոհված զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանն է[/b]
[img]http://img.shamshyan.com/bphotos/2017/06/17/98f234921476c5b496963f0b1785c148.jpg[/img]
[b]Զոհված զինծառայող Վարդան Ծովակի Սարգսյանն է 
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0394531001497700126363274.jpg[/img]
[b]Զոհված զինծառայող Վիգեն Ժիրայրի Պետրոսյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0905267001497700201565158.jpg[/img]
                                            
                    
                                            
                        
            

