211652_close_icon
views-count6198 դիտում article-date 18:32 16-06-2017

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն առաջնագիծ է այցելել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, այսօր՝ հունիսի 16-ին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը: Ա. Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության պայմաններին, զորամասին նվիրել համակարգիչներ, տեխնիկա եւ այլ անհրաժեշտ իրեր: Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են զինվորական հոսպիտալ, որին ՀՀ ԱԺ նախագահի կողմից տրամադրվել են բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Հոսպիտալում Ա. Բաբլոյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով եւ նրանց առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր