Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնում
Ադրբեջանում հունիսի 19-ին երկրի զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զորավարժություններին մասնակցելու է 23.000 զինվորական, 120 միավոր տանկ ու զրահատեխնիկա, 180 զենիթահրթիռային համալիր, մարտական ավիացիայի 30 միավոր, անօդաչու սարքեր և այլ տեխնիկա:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը:
Հիշշեցնենք, որ հունիսի 12-16-ին Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ, որին մասնակցել են 5 հազար զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: