2535 դիտում
16:48 14-06-2017
ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ (win-win) ռազմավարությունը հաջողության գրավականն է
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման կարեւորությանը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը երկու կողմի համար էլ ունի դրական նշանակություն եւ ընդգծել, որ ստորագրման արդյունքում կողմերի համար ստեղծված «win-win» (երկուստեք շահելով) ռազմավարությունը լինելու է երկկողմ հարաբերությունների հաջողության գրավականը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, փոխանակել կարծիքներ եւ գաղափարներ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանմանն աջակցող ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում կարեւորվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական հասարակությունում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ճշգրիտ տեսլականի ձեւավորումն ու ընկալումը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծմանը եւ նպատակներին:
Թոմաս Շրապելը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կլինի ակտիվ եւ արդյունավետ:
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
14:36 01-09-2016
Կիրթ սերունդը մեր երկրի առաջընթացի գրավականն է. վարչապետ Հովիկ Աբրահամյան
11643 դիտում
15:13 23-05-2017
Մաշկի չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5665 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի