Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկն այսօր Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։
Հիշեցնենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժումը ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։
Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։