6179 դիտում
14:51 01-02-2017
ԼՂՀ ՊՆ-ն պարզաբանել է զինգրքույկներում անվավեր ճանաչված գրությունները. դրանք անփութության արդյունք են
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23:
Նմանատիպ նյութեր
7653 դիտում
10:03 15-01-2019
131 կողմ, 1 անվավեր․ ինչ է նշվել միակ անվավեր քվեաթերթիկի վրա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
733 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա
961 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1042 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա