211652_close_icon
views-count64757 դիտում article-date 13:37 11-06-2017

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում տեղի ունեցավ 19-ամյա հերոսի հուշաղբյուր-խաչքարի բացումը. «Ազատի նմաններին մենք բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում բացվեց հուշաղբյուր–խաչքար՝ նվիրված 2016թ.-ի քառօրյա պատերազմի օրերին հայրենիքի համար հերոսաբար կյանքը նվիրաբերած Կամարիս գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Ազատ Սիմոնյանի հիշատակին: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզի բակում տեղադրված հուշաղբյուր-խաչքարի բացումը կատարեցին հերոսի ծնողներն ու քույրերը: Հուշաղբյուր-խաչքարի հավերժացման գաղափարը Կամարիսի գյուղապետ Գոռ Հակոբյանինն է, քանդակագործն է Ժորա Եղիազարյանը, ովքեր ողջ գյուղի հետ համատեղ կարողացան մանկապարտեզի դիմաց հավերժացնել հերոսի անունով հուշաղբյուր-խաչքարը, որը այսուհետ գյուղացիների համար դառնալու է սրբատեղի, պայքարի ու հաղթանակների օջախ: Ելույթով հանդես եկավ Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ վարչության փոխնախագահ, արցախյան ու քառօրյա պատերազմներին ակտիվ մասնակցություն ունեցած Հայրապետ Հայրապետյանը, ով հերոսի ընտանիքի անդամներին փոխանցեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ողջույնի խոսքը, իսկ հետո ընթերցեց Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը: Կենդանի երաժշտությամբ հանդես եկան գյուղի դպրոցի սաները, ովքեր նշում էին, որ «Թե ՛ իրենք, թե՛ գյուղի բնակիչները Ազատին ու նրա նման հերոսներին բացակա չեն դնելու: Նրանք իրենց երիտասարդ կյանքը զոհաբերեցին մեր այսօրվա կյանքի համար»: Ազատը իր մարտական ընկերների ու Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ ծառայում էր Մեխակավանում /Ջաբրայիլ/, որտեղ կենացմահու պայքար մղեցին ազերի բաշիբոզուկների դեմ: Ցավոք, թշնամու նենգ գնդակը չխնայեց ինչպես շատ առյուծ տղաների, այնպես էլ Ազատի կյանքը, բայց նրանք իրենց խիզախությամբ բռնեցին հավերժի ճանապարհը ու վստահ ենք, որ Ազատի նմանները երկնքից նույնպես հսկում են մեր սահմանները: Հավերժ փառք բոլոր հերոսներին: Հավերժ փառք Ազատ Սիմոնյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 422+
422+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր