Քաթարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար
Քաթարը երախտապարտ է Ռուսաստանին արաբական երկրների հետ կոնֆլիկտային ֆոնին աջակցություն առաջարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tass-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ կրկին հանդիպում եմ ձեզ հետ Մոսկվայում կարճատև ընդմիջումից հետո։ Հույս ունեմ, որ այսպիսի երկխոսությունը շարունակական է լինելու»,-ասել է քաթարցի նախարարը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կարևորագույն խաղացող է միջազգային հարթակում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկված աջակցության համար։ Ես շատ եմ գնահատում մեր երկրների միջև համագործակցությունը և ցանկանում եմ պնդել Քաթարի դիրքորոշումը նրանում, որ բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով կհարթվեն»։