9796 դիտում
12:33 10-06-2017
«Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան
Երեկ՝ հունիսի 9-ին, Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից։
«Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,-գրել է Է. Մարուքյանը։
Նշված խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային ժողովում իրացրել են պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը՝ պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչներն այս տարվա մարտից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում՝ գումարում են նիստեր և որոշումներ կայացնում:
Նմանատիպ նյութեր
3422 դիտում
10:38 04-05-2018
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը
2915 դիտում
11:52 30-10-2018
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
9268 դիտում
23:34 02-04-2017
ՀՀԿ՝ 529, «Ծառուկյան» դաշինք՝ 73, «Ելք»՝ 52. ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Այս բաժնից
745 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
838 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
682 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը