211652_close_icon
views-count2882 դիտում article-date 11:52 30-10-2018

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «[url=https://armenpress.am/arm/news/952686.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-ասաց Նազարյանն ու հույս հայտնեց, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար իրենց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ: Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի: ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է: Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից հետո 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նմանատիպ նյութեր