7474 դիտում
16:31 08-06-2017
Գործարար միջավայրի կանոնակարգումը կնպաստի տնտեսական աճին ուղղված ջանքերի իրականացմանը․ վարչապետ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանությունն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագրին:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2016թ. ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման այնպիսի քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք 2017թ. արդյունքներով կհանգեցնեն Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով:
«Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի:
Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
Ծրագրով նախատեսված 49 միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով: Ըստ վերոնշյալ զեկույցի՝ դեռևս խնդիրներ կան հարկերի վճարում, շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրականության միացում, սնանկացման ճանաչում ոլորտներում:
Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ գործարար միջավայրի կանոնակարգումը կնպաստի տնտեսական աճին ուղղված ջանքերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը հանձնարարել է անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում և պարբերաբար հանդիպումներ կազմակերպել բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
18:34 05-08-2015
Կրթության որակի բարձրացումը կնպաստի արտասահմանցի ուսանողների թվի աճին. Ա. Աշոտյան
2262 դիտում
14:29 24-10-2016
ԵՄ-ՀՀ բանակցվող նոր համաձայնագիրը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
517 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
685 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
553 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը