211652_close_icon
views-count23651 դիտում article-date 11:17 08-06-2017

Երևանում 36-ամյա մոտոցիկլավարը Honda-ով Ֆրանսիայի հրապարակում մխրճվել է Ռոդենի արձանի տարածք. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան 34 շենքի բնակիչ՝ 36-ամյա Արշակ Ասատուրյանը իր վարած Honda մակնիշի AA 627 համարանիշի մոտոցիկլով Ֆրանսիայի հրապարակում բախվել է Օգուստ Ռոդենի հեղինակած արձանի շրջանաձև բետոնե հատվածին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ասատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավագ հետաքննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր