Կիևում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է որոտացել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Շևչենկոյի շրջանում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել է Կիևի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Օկսանա Բլիշչիկը։
Պայթյունի մասին ոստիկանությունը հաղորդում է ստացել տեղի ժամանակով ժամը 00։05-ին։
«Կիևում ԱՄՆ դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է նա։
Տեղի զննության արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը դեսպանատան տարածք է նետել չպարզված պայթուցիկ սարք։ Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժել։ Տեղում աշխատում են հետաքննիչները։