211652_close_icon

Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը ժայթքել է և 6 կմ բարձրությամբ մոխիր արտանետել

views-count3019 դիտում article-date 16:24 08-06-2017
Կամչատկայում ակտիվացած Շիվելուչ հրաբուժն օդ է արտանետել մոտ 6 կմ բարձրությամբ մոխիր։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։ «Հրաբուխը ներկա պահին ծածկված է խիտ ամպերով, այդ իսկ պատճառով դեպքն արձանագրվել է սեյսմոկայանների միջոցով; Մոխրի արտանետումը ծովի մակարդակից կազմել է մոտ 6 կմ։»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել զերծ մնալ հրաբխի տարածք այցելություններից։

Նմանատիպ նյութեր