Կամչատկայի «Շիվելուչ» հրաբուխը արտանետել է 6 կմ բարձրությամբ մոխիր
                        Կամչատկայում «Շիվելուչ» հրաբուխն այսօր` հոկտեմբերի 22-ին,  արտանետել է ծովի մակերևույթից 6 կմ բարձրությամբ մոխիր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի աշխատակցին:
Բնակչությանը վտանգ չի սպառնում:  Ներկայում հսկան շարունակում է մոխրի, գազի ու գոլորշու սյուներ արձակել: 
Ծխի ամպը  տեսանելի է մոտակա բնակավայրերից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

