Թունիսյան ահաբեկչության գործով եւս մի քանի հոգու են ձերբակալել
Թունիսի հատուկ ծառայությունները Բարդո թանգարանում կազմակերպված ահաբեկչության եւ սպանության գործով եւս մի քանի հոգու են ձերբակալել:
Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննության տվյալները գոհացուցիչ են, բայց առայժմ մանրամասներ հնարավոր չէ հրապարակել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի քանի զինյալներ Թունիքի մայրաքաղաքում հարձակվել էին թանգարանի վրա եւ պատանդ վերցրել օտարերկրացի զբոսաշրջիկների:
Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 24 մարդ է մահացել, այդ թվում՝ 20 զբոսաշրջիկ: