Սոմալիյի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Սոմալիյի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթյունի մանրամասները դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե կա ՞ն արդյոք զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք, որ Սոմալիում գործող «Աշ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ: