211652_close_icon
views-count1582 դիտում article-date 12:34 05-06-2017

Հրապարակվել է ՔԿՀ-ներում ազատազրկվածների առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ [url=http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/b8beba20cc5240c574dd202b118ce109.pdf]զեկույցում[/url]: Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, քրեակատարողական հիմնարկներում բժշկական տեխնիկայի բավարար հագեցվածության, դեղորայքային ապահովվածության խնդիրները: Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության և պատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը: Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` կալանավորված անձանց և դատապարտյալների բողոքների ուսումնասիրության արդյունքները, Պաշտպանի կայացրած` մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները: Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Նմանատիպ նյութեր