211652_close_icon
views-count625 դիտում article-date 20:32 02-02-2024

ՄԻՊ Մանասյանը ուսումնասիրել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներում ազատազրկվածների պահման պայմանները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր: 

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում Պաշտպանի ուշադրության ներքո:

Նմանատիպ նյութեր