211652_close_icon
views-count7858 դիտում article-date 19:56 04-06-2017

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: «Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր