211652_close_icon

Դոնալդ Թրամփը Վրաստանը համարում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը

views-count6617 դիտում article-date 15:12 03-06-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակով շնորհավորել է Վրաստանի ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ, հաղորդում է Georgia Online-ը։ ԱՄՆ-ի առաջնորդի կարծիքով՝ կովկասյան տարածաշրջանի երկրներից ամենաժողովրդավարը հենց Վրաստանի Հանրապետությունն է։ «Անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանը դարձել է ժողովրդավարության ոլորտում տարածաշրջանի առաջատարը՝ ի շահ համաշխարհային անվտանգության»,-ասված է Թրամփի նամակում, որն ուղղված է եղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին։ Թրամփն ընդգծել է նաև, որ չնայած արտաքին ճնմանը, Վրաստանը հաստատակամորեն ու գիտակցաբար շարժվում է դեպի իր հստակ ապագան։

Նմանատիպ նյութեր