Մոսկվան և Թեհրանը քննարկում են C-300 ԶՀՀ-ների մատակարարման վերաբերյալ հայցի հետկանչը
Իրանը և Ռուսաստանը քննարկում են C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հետ կապված հայցը հետ կանչելու մեխանիզմները, ինչպես նաև պայմանագրում տեղ գտնելիք փոփոխությունները, այդ թվում՝ նոր սակագները: Այդ մասին նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն ռուսական կողմի հետ բանակցությունները գնահատել է արդյունավետ:
Հիշեցնենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Մոսկվան սառեցրեց C-300 համալիրների մատակարարման մասին պայմանագիրը: Ի պատասխան, Իրանը հայց ներկայացրեց Միջազգային արբիտրաժային դատարան և պահանջեց 4 մլրդ դոլարի փոխհատուցում՝ պայմանագիրը չիրագործելու համար: