17577 դիտում
23:21 01-06-2017
Օմսկում 16-ամյա տղան փրկել է գետում խեղդվող 2 մանկահասակ աղջիկների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Օմսկ քաղաքում դեռահաս Սաշա Երգինը նետվել է Իրտիշ գետը՝ փրկելու մանկահասակ 2 աղջիկների, որոնք հայտնվել էին գետում, իսկ նրանց փորձում էր փրկել հայրը, ով այդ պահին գրեթե ուշագնաց էր լինում սառը գետում երկար ժամանակ գտնվելու պատճառով:
Ափի մոտ հավաքված ականատեսները ավտոմեքենաների ճոպանի միջոցով փորձում էին դուրս բերել աղջիկներին, երբ Սաշան որոշել է ընդամենը +10 աստիճանին ցած նետվել գետը և դուրս բերել փոքրիկներին, ովքեր ծնողների անուշադրության պատճառով ընկել էին ջուրը:
Ամբողջ օպերացիայի ընթացքում գետի ափին լացում էր նրանց մայրը և օգնություն կանչում:
Նշենք, որ այդ պահին Սաշան ուսուցիչների հետ է անցնելիս եղել գետի ափով և լսել մոր՝ օգնության կանչող ձայնը: Հենց ուսուցիչներն էլ խորհուրդ են տվել դուրս բերել երեխաներին ճոպաների օգնությամբ:
-Դպրոցում վատ եմ սովորում, մեդալս տուն կտանեմ, որ գոնե ծնողներս հպարտանան ինձնով,- ասել է Սաշան իրեն սպասվող մեդալի մասին:
Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
17:13 11-03-2015
Քենիայում փրկել են խեղդվող փղին. տեսանյութ
3880 դիտում
17:39 02-04-2016
«Ֆորմուլա-1»-ի հանրահայտ ավտոարշավորդը փրկել է ծովում խեղդվող երեխային
6617 դիտում
22:46 20-06-2017
Սեուլի կենդանաբանական այգում փղերը փրկել են խեղդվող փղիկին
Այս բաժնից
1045 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3958 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1084 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին