211652_close_icon
views-count3930 դիտում article-date 15:35 01-06-2017

Պաշտոնական. Էդերսոնը 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

«Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը պաշտոնապես տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: Պորտուգալական ակումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտարարել է խաղացողին 40 մլն եվրոյով վաճառելու մասին: Նշենք, որ «Բենֆիկային» պատկանում է Էդերսոնի իրավունքների միայն 50%-ը: Վաճառքից ստացված եկամտի կեսը ակումբը պետք է փոխանցի «Ռիու Ավեին» և Gestifute ընկերությանը, որը ղեկավարում է գործակալ Ժորժե Մենդեշը: «Ռիու Ավեն» կստանա տրանսֆերի արժեքի 30%-ը, իսկ Մենդեշի գործակալությունը՝ 20%-ը: Պորտուգալիայի վերջին առաջնությունում Էդերսոնը 27 խաղ է անցկացրել, որից 18-ում գոլ բաց չի թողել:

Նմանատիպ նյութեր