211652_close_icon
views-count62996 դիտում article-date 13:57 31-05-2017

ԱԱԾ-ն հայտնաբերել է այն «ծալապակասին», ով մի քանի ծառայություններ «դիվադադար էր արել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երևան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին և հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա տեղադրված: Հիշեցնում ենք, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված): Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր իրականացնելու համար: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068319/]հայտնել [/url]էր, որ մայիսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտում ռումբ է տեղադրել և այն պայթելու է։ Ժամանել էին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ և ոստիկանության կինոլոգները։ Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը։ Փրկարարները, ոստիկանները, կինոլոգները «Հրազդան» մարզադաշտի աշխատակիցների հետ մի քանի ժամ ռումբի որոնողական աշխատանքներ էին կատարել և պարզվել էր, որ ահազանգը կեղծ էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր