211652_close_icon
views-count15407 դիտում article-date 20:26 06-01-2015

Երևանում մի «ծալապակաս» քաղաքացի մի քանի օպերատիվ ծառայությունների «դիվադադար» էր արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, մի քաղաքացի ահազանգել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Օրբելի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբն ու 1-03 Շտապ օգնության բրիգադը: Տեղում պարզվել է, որ նշված քաղաքացին, լինելով հոգեպես անհավասարակշիռ, ինչպես նաև գինովցած վիճակում, կեղծ ահազանգ է տվել, ինչի համար էլ Արաբկիրի ոստիկանները նրան տեղափոխեցին բաժին: Շենքի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, նա թաղամասում հայտնի է՝ որպես Ծալապակաս և երբ «քեֆը լավանում է», նման ահազանգեր է հնչեցնում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր