2282 դիտում
20:30 30-05-2017
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 8-րդ հանդիպումը
Մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ութերորդ հանդիպումը: Հայաստանի Հանրպետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ նախարարությունների և պետական գերատեսչությունների պաշտոնյաներ և ներկայացուցիչներ: Նիստին հրավիրված էր մասնակցելու նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին Գործողությունների Եվրոպական Ծառայության Արևելյան Գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի մի շարք տնօրինությունների ներկայացուցիչներ:
Երկխոսությունը կայացավ բաց և կառուցողական մթնոլորտում: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրության և մտահոգության մի շարք հարցեր: Արձանագրվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ բարեփոխումների գործընթացում ձեռք բերված առաջընթացը: Քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում մի շարք օրենքներում իրականացվելիք փոփոխությունների հարցերը, Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի ընթացքը, ընտրական գործընթացներին, ընտրական օրենսդրությանը, քաղաքական ու քաղաքացիական ազատություններին և քաղհասարակության մասնակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և խնդիրներին:
Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ ուղղություններով համագործակցությունը շարունակելու և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, հանրային և միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևոր նշանակությունը:
Տեղեկանք. Մարդու իրավունքների շուրջ ԵՄ - Հայաստան երկխոսությունը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հանդիպումները հաջորդաբար տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Երևանում և Բրյուսելում:
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
12:31 09-04-2019
Բրյուսելում կայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության 10-րդ հանդիպումը
2446 դիտում
12:47 17-05-2018
Տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը
Այս բաժնից
889 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
982 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան