Արաբո Իսպիրյանի գեղեցիկ ֆոտոշարքը հատուկ EXCLUSIVE.am-ի համար՝ El SKY BAR rooftop-ից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգիչ Արաբո Իսպիրյանը հունիսի 11-ին հանդես կգա մենահամերգով, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
EXCLUSIVE.am-ն արդեն իր ընթերցողներին ներկայացրել է Արաբոյի բացառիկ հարցազրույցը, որտեղ երգիչը մանրամասներ է ներկայացրել համերգին սպասելիք նորությունների և անակնկալների մասին:
Օրեր առաջ Արաբոն ավարտեց տեսահոլովակի նկարահանումները: Ինչպես միշտ, այս անգամ ևս երգիչը տեսահոլովակի ֆոտոշարքը առաջինը վստահել է EXCLUSIVE.am-ին, և այն մենք շուտով կներկայացնենք Ձեզ, իսկ մինչ այդ օրեր առաջ մենք իրականացրել ենք ֆոտոշարք՝ Ա. Իսպիրյանի հետ EL Sky Bar-ում:
Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Էմին Մաթևոսյանը՝ հատուկ EXCLUSIVE.am-ի համար: