2829 դիտում
16:30 30-05-2017
Նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակությանը
Լևոն Ալթունյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի ԱՊՀ և ՌԴ մարզերի վարչության պետ Սվետլանա Ժուրկինայի ղեկավարած պատվիրակությանը։
Պատվիրակության անդամ Սերգեյ Բերյոզինը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է, որ իր ղեկավարած բժշկական կազմակերպությունների ցանկում ընդգրկված են բազմապրոֆիլ պոլիկլինիկական համալիր, ուռուցքաբանական կլինիկա, ՌԴ-ում պրոտոնային ճառագայթային բուժման առաջին կենտրոնը։ Իսկ մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրության 94 բաժանմունքները ՌԴից բացի ներկայացված են Ուկրաինայում և Հայաստանում։
«Գերոֆարմ» ընկերության ներկայացուցիչ Թիմուր Կիրաբաևը ծանոթացրել է դեղարտադրության ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այս ոլորտներում երկու երկրի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Որոշվել է առաջիկայում քննարկման առակա դարձնել մեր երկրում միջուկային բժշկության զարգացման և Հայաստանը դեպի Միջին Արևելք դեղերի արտահանման կամուրջ դարձնելու ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
2587 դիտում
15:12 24-11-2016
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է GVM հոլդինգի փոխնախագահ Բրունո Բիաջիին
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»