ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դեմ
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է մշակում, որը կկիրառի Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի դեմ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք օգտագործելու են այն բոլոր հնարավորությունները, որոնք ունենք մեր ձեռքում, որպեսզի հավելյալ սահմանափակումներ մտցնենք Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի դեմ՝ պաշտպանելու համար ամերիկացիների կյանքը»,-ասել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։
Նրա խոսքով՝ նախարարությունը ներկա պահին ուսումնասիրում է բոլոր լիցենզիաները, որոնք անհրաժեշտ են Boeing և Airbus ավիաընկերություններին՝ Իրանին օդանավեր վաճառելու համար։