ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց և ներկա գտնվել մայիսյան հաղթանակներին նվիրված հայրենասիրական միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 2-ին, այցելել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի կիսանդրու մոտ, եղել է դպրոցում գործող, քաղաքական և պետական գործչի անվան թանգարանում, ծանոթացել կրթօջախի նախնական զինվորական պատրաստության դասարանի պայմաններին։
ՀՀ պաշտպանության նախարարը դպրոցում ներկա է գտնվել նաև մայիսյան հաղթանակներին նվիրված հայրենասիրական միջոցառմանը: