211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Աբովյանի թիվ 6 մանկապարտեզում. աղվեսը դիվադադար է արել ողջ կոլեկտիվին. փրկարարներն ու համայնքային ոստիկանները նկուղում դարանակալել են, որ աղվեսին բռնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26201 դիտում article-date 15:46 16-07-2025
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոթյան Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանն ու բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են ոստիկանության Կոտայքի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկաններ Արմեն Մինասյանն ու Վաչագան Ասատրյանը: 
 
Դեպքի մասին տեղեկանալով Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարակականով՝ ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղվեսը մտել է մանկապարտեզի նկուղ, այս պահին հատուկ փրկարարներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են, թե աղվեսը նկուղային հարկի որ հատվածում է և փորձում են նրան վնասազերծել, սակայն աղվեսն այստեղ էլ է իր խորամանկությունն անում. մոտ 10 մետր խողովակի մեջ է մտել ու հիմա փրկարարներն ու համայնքային ոստիկանները սպասում են, որ աղվեսն այնտեղից դուրս գա, որ կարողանան վնասվազերծել: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր