30827 դիտում
14:34 22-05-2017
Դավիթաշենում լեգենդի անունը կրող դպրոցում հանդիպեցին աշակերտներն ու մի շարք լրագրողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում Արցախյան պատերազմում լեգենդ դարձած Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում՝ դպրոցի սաների և հայաստանյան լրատվական դաշտի մի քանի լրագրողների հետ։
Հանդիպումը կազմակերպել էր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Դավթյանը։
Զրույցը աշակերտների և լրագրողների միջև անցավ անկեղծ, անմիջական և այն կրում էր «Մասնագիտությունը մեր կյանքում» խորագիրը։
Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ երբեք հայաստանյան լրատվական դաշտը չի աղքատանա և հանդիպման ներկա աշակերտները հետագայում կապացուցեն, որ իրենք ներկայիս շատ լրագրողներից ավելի համարձակ, ավելի խենթ, ավելի շրջահայաց, ավելի օպերատիվ են լինելու։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)