9127 դիտում
23:13 20-05-2017
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը «Եվրասիական դեղագործական ալյանսի» հիմնադիրներից է
«Ռուսաստանյան դեղագործական ֆորում 2017» ամենամյա համաժողովի շրջանակներում, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքում գործունեություն իրականացնող դեղերի շրջանառության ոլորտի մասնագիտական միությունների ղեկավարներն ընդունել են «Եվրասիական դեղագործական ալյանս» ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ «Եվրասիական դեղագործական ալյանսի» հիմնման նախաձեռնությամբ հանդես են եկել Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան (Ռուսաստան), Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը, Ղազախստանի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան, Բելառուսի Հանրապետությունում Միջազգային դեղագործական արտադրողների ասոցիացիան։
Պաշտոնապես 2017 թվականի մայիսի 6-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, կարգավորող մարմինների, փորձագիտական կազմակերպությունների և դեղագործական արդյունաբերության ներկայացուցիչների համատեղ լարված աշխատանքի մի քանի տարիներից, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կողմից վավերացման ներպետական բոլոր ընթացակարգերի ավարտից հետո ուժի մեջ է մտել ԵԱՏՄ շրջանակներում դեղերի շրջանառության կարգավորման նորմատիվ փաստաթղթերի բազային փաթեթը։ Այսպիսով, ստեղծվել են Եվրասիական տնտեսական միության դեղերի միասնական շուկայի մեկնարկի
բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
ԵԱՏՄ երկրների մասնագիտական դեղագործական հանրության ներկայացուցիչները, որոնց գործունեության հիմքն են մտավոր սեփականության իրավունքի պահպանման սկզբունքներին հավատարմությունը և գործունեության վարքականոնների բարձր ստանդարտները, գիտակցում են իրենց պատասխանատվությունը դեղամիջոցների միասնական շուկայի՝ համաշխարհային լավագույն գործունեությունների վրա հիմնված պահանջների և կանոնների իրականացման համար, պատրաստ են աջակցություն ցուցաբերել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրների կարգավորող մարմիններին Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների շրջանառության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին ազգային ընթացակարգերի ներդաշնակեցման հարցերում, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ փորձագիտական օգնություն ԵԱՏՄ անդամ-պետությունների բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղամիջոցների հասանելիության ապահովման նպատակով Միության իրավունքի հետագա կատարելագործման համար իրավակիրառ գործունեության վերլուծության հարցերում։
«Եվրասիական դեղագործական ալյանսի» կողմերը ստեղծել են Համակարգող խորհուրդ, որի կազմ են մտել ազգային մասնագիտական միավորումների ղեկավարներ Ս.Ե. Զաքարյանը (Հայաստանի Հանրապետություն), Վ.Ն. Լոկշինը (Ղազախստանի Հանրապետություն), Վ.Ս. Պետրովը (Բելառուսի Հանրապետություն), Վ.Գ. Շիպկովը (Ռուսաստանի Դաշնություն):
«Վստահ եմ, որ «Եվրասիական դեղագործական ալյանս»-ի ստեղծումը և արգասաբեր գործունեությունը կդառնա Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների ընդհանուր շուկայի կայացման կարևոր ուղենիշ։ Նոր կառույցը նախանշել է ստանձնել գաղափարների գեներատորի և դեղագործական ընկերությունների, պետական մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև դրանք փոխանցողի դերը։ Եվ կարևոր է այն, որ «Եվրասիական դեղագործական ալյանս»-ն իր գործունեության անկյունաքար է համարում վարքականների բարձր սկզբունքները. միայն այդ սկզբունքներին հետևելով է հնարավոր Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում դեղագործական արտադրության և շուկայի սրընթաց զարգացումը»,- շեշտել է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003 թվականին։ Միության կազմում են երկրի առաջատար դեղագործական ընկերությունները, որոնք ապահովում են Հայաստանում դեղերի արտադրության և երկիր դրանց ներմուծման ընդհանուր ծավալների մեծ մասը։ Ներկայում Միությունը միավորում է 24 առաջատար ընկերությունների։ Առաքելությունն է Հայաստանում մրցունակ դեղագործական ոլորտի կայացմանն ու զարգացմանը նպաստելը՝ որակյալ, անվտանգ ու մատչելի դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների արտադրության ու ներմուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու միջոցով։ Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.pharmunion.am կայքում։
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
12:10 17-05-2019
Նախարար Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
1500 դիտում
16:04 07-06-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին
Այս բաժնից
412 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
421 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին