211652_close_icon
views-count1545 դիտում article-date 16:04 07-06-2017

Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին: Վարչապետը կարևորել է 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր: Իվոն Չիուն նշել է, որ ՀՀ-ում տեղի ունենալիք համաժողովն անցկացվելու է «Թվային դարաշրջանի խոստումը պահելը» խորագրի ներքո և ավելացրել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նպատակն է թվային տեխնոլոգիաները հասանելի դարձնել ամբողջ աշխարհում: Տիկին Չիուն վստահություն է հայտնել, որ 2019-ի համաժողովը նոր թափ կհաղորդի Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին և ավելացրել, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:

Նմանատիպ նյութեր